Օտարերկրյա աղմկահարույց ներկայացումները կցուցադրվեն կինոթատրոններումԱյսօր՝ մայիսի 27-ին, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Կանադայի թատերական լավագույն ներկայացումները դիտելու հնարավորություն կունենան Մոսկվացի թատերասերները: Այսպիսով, Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է թատերական կինոսեզոնը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է«taglur.am»-ը:
Սպիտակ էկրաններին թատերական ցուցադրությունները կմեկնարկեն բելգիացի ռեժիսոր Իվո վան Հովեի բեմականացրած «Տեսարան կամուրջից» ներկայացմամբ:
Բելգիացի արվեստագետն այդ բեմադրությունն իրականացրել է բրիտանական «Յանգ Վիկ» թատրոնում՝ ըստ Արթուր Միլլերի պիեսի: Այս աշխատանքը համարվում է բրիտանական թատրոնի ընթացիկ թատերաշրջանի գլխավոր իրադարձություններից մեկը: Ներկայացումը 3 անգամ պարգևատրվել է թատերական Բրիտանիայում ամենապատվաբերը համարվող Լոուրենս Օլիվիեի մրցանակով՝ «Լավագույն վերականգնված ներկայացում», «Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար» և «Լավագույն տղամարդու դերակատարման համար» (դերասանՄարկ Սթրոնգ, ով հայտնի է «Շերլոկ Հոլմս», «Kingsman. Գաղտնի ծառայություն» և «Նմանակաման խաղ» ֆիլմերից) անվանակարգերում:
Նախաձեռնության հեղինակ, Մոսկվայի «Կարո» կինոթատրոնների ցանցի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ «աղմուկ հանած օպերանները և թատերական մյուս ներկայացումները մեծ էկրանին դիտելու այդ ինքնատիպ հնարավորությունը ընձեռված է միայն իրենց ցանցի կինոթատրոններն ունեցող երեք մեգապոլիսների, որոնցից առաջինը Մոսկվան է: