Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հասարակական նշանակության մրցանակ՝ թատերական գործիչի անունով

09.30.2015


Ռուսաստանի հանրային կյանքը այս տարի հարստացել է ևս մեկ մրցանակով, որը կրում է Մոսկվայի Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Յուրի Լյուբիմովի անունը: Այդ մասին հաղորդում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Առաջին մրցանակաբաշխությունը կկյայանա այսօր՝ Սեպտեմբերի 30-ին՝ մեծ ռեժիսորի ծննդյան օրը՝ Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ սկսել, ապա և ճակատագրի զարմանալի կամքով ավարտել է իր գործունեությունը Լյուբիմովը:

Ինչպես ներկայացրել է ռեժիսորի այրին՝ Կատալին Լյուբիմովան, մրցանակը հիմնադրվել է «Յու. Պ. Լյուբիմովի անվան թատերական արվեստի զարգացման բարեգործական հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ ի նշանավորումն ռեժիսորի ծննդյան 100 ամյակի: Գլխավոր հովանավորն է «ВТБ 24» բանկը: Մրցանակը նախատեսում է 100 հազար ռուբլի և նկարիչ Ռուստամ Խամդամովի կողմի Յուրի Լյուբիմովի մատիտանկար- դիմանկարը: Կատալին Լյուբիմովան նշել է, որ մրցանակի համար նախատեսված դիմանկարները եզակի են և ստեղծված են մեկական օրինակով:

Լյուբիմովի անվան մրցանակաբաշխությունը կկայանա տարին մեկ անգամ: Այն կշնորհվի պրոֆեսիոնալիզմի, մասնագիտության նկատմամբ հավատարմության, զարգացման մեջ ավանդ ներդնելու և քաղաքացիական հստակ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Առաջին թեկնածուները 3-ն են՝ ռուսաստանցի քաղաքական գործիչ, քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսեյ Արբատովը, քանդակագործ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, վաստակավոր նկարիչ Լեոնիդ Բարանովը և երաժշտագետ և փիլիսոփա Վլադիմիր Մարտինովը:

Սպասվում է, որ Վախթանգովի անվան թատրոնում այսօր կայանալիք առաջին մրցանակաբաշխությունը կկատարի «ВТБ 24» բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը:

Ռուսական թատրոնի նշանավոր ներկայացուցիչ Յուրի Լյուբիմովը մահացել է 2014 թ.-ի հոկտեմբերին՝ 98 տարեկան հասակում:

Լյուբիմովը ծնվել է 1917 թ.-ի դեպտեմբերի 30-ին: 1964-1984 թթ.-երին նա գլխավորում էր իր կողմից հիմնադրված Տագանկայի թատրոնը: 1984 թ.-ին նա զրկվել է խորհրդային քաղաքցիությունից: 1989 թ.-ին կրկին հնարավորություն է ստացել վերադառնալ հայրենիք և ղեկավարել իր կողմից հիմնած թատրոնը:

2011 թ.-ի հունիսին նրա և Չեխիայում հյուրախաղերով հանդես եկող իր թատերախմբի միջև ծագեց կոնֆլիկտ: Դերասանները պահանջում էին իրենց հոնորարը: Լյուբիմովը վճարեց դերասաններին, բայց հայտարարեց, որ այլևս նրանց հետ չի ցանկանում շարունակել աշխատանքը և հեռացավ թատրոնից:
    Դիտվել է 1062 անգամ