Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացվել է ցուցահանդես, որը նշանավոր պարուհին մտահղացել էր իր մահից առաջ

10.02.2015


Սեպտեմբերի 30-ին Սանկտ-Պետերբուրգի Շերեմետովյան պալատում (թատերական և երաժշտական արվեստի թանգարանի մասնաճյուղում) բացվել է վաղուց սպասված «Աստվածային Մայան» ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Վեչերնի Պետերբուրգ» պարբերականին:

2015թ.- մայիսի 3-ին կյանքից հեռացած աշխարհահռչակ պարուհուն նվիրված ցուցահանդեսը բացել է վերջին 60 տարիների նրա կյանքի անբաժան ընկերն ու ամուսինը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը:

Ցուցադրանքում տեղ են գտել ինչպես այն հագուստները, որոնք պատրաստել է նշանավոր ֆրանսիացի կուտուրիե Պիեռ Կարդենը՝ ում համար Մայա Պլիսեցկայան եղել է ներշնչանքի աղբյուր, այնպես էլ արտիստուհու ստեղծագործությամբ ներշնչված պետերբուրգցի ժամանակակից մոդելյորների գործերը: Շչեդրինը նշել է, որ ներկայացված աշխատանքները հնարավորություն են տալիս տեսնել նաև ապագան:

Իսկ ցուցասրահի տնօրեն Նատալյա Մետելիցան նշել է, որ այս ցուցահանդեսի գաղափարը արժանացել էր նաև մեծ պարուհու հավանությանը և իրենք որոշել էին այդ ուղղությամբ նախապատրաստական քայլեր ձեռնարկել և այն նվիրել արտիստուհու 90-ամյակին: Ըստ տնօրենի մտահղացումը նաև այս թանգարանի երիտասարդ այն աշխատակիցներին է պատկանում, ովքեր նրան չէին տեսել բեմի վրա: Նրանք որոշել են Պետերբուրգում ստեղծագործող մոդելյորներին առաջարկել հորինել այնպիսի հագուստներ, որոնք համապատասխանեն Մայա Պլիսեցկայայի ստեղծագործությունների մոտիվներին:
    Դիտվել է 942 անգամ