Անվճար ներկայացումներ դպրոցականների ու նրանց ընտանիքի անդամների համար11.05.2015
Առաջիկա հանգստյան օրերին Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանության չորս ենթակառույցներ ( աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության, կրթության, մշակույթի դեպարտամենտները և հասարակական կապերի կոմիտեն) լավ նվեր են պատրաստել դպրոցական տարիքի երեխաների ու նրանց ընտանիքի անդամների համար:
Նոյեմբերի 6–ին և 7-ին երեխաներն ու նրանց հարազատները հնարավորություն կստանան անվճար այցելել մոսկովյան թատրոններ և դիտել ներկայացումներ: Այդ մասին «rg.ru»-ի տարածաց տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ընտանեկան այսպիսի արշավները դեպի մշակութային հաստատություններ Մոսկվայում վերածվում է ավանդության: Եվ դա պատահական չի, քանի որ մարդկանց մեջ դեպի թատրոնն ու արվեստը սեր արթնացնելու նման ակցիաները ստանում են պարբերական բնույթ:
Օրինակ, դեպի թատրոն անվճար մշակութային արշավներ անցկացվում են տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը և, որպես օրինաչափություն, հիմնականում, դպրոցական արձակուրդների շրջանում:
Հրավիրատոմսերը բաժանվում են ընտանիքների սոցիալական վիճակից ելնելով: Առաջնահերթությունը տրվում է բազմանդամ, սոցիալապես չպաշտպանված և այլ ընտանիքներին: