Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսները որոշել են տարվա լավագույն դերասանին և «բեմի լեգենդին»

12.10.2015

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում օրերս հրապարակվեցին «Զվեզդա տեատրալա» («Թատերասերի աստղ») մրցանակաբաշխության հաղթողների անունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ren.tv»-ին:
Այս մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ միակն է Ռուսաստանում: Այն անցկացվում է հանդիսատեսների համացանցային քվեարկությամբ: Հաղթողի կոչման արժանանում են բեմարվեստում նշանակալից նվաճումների հասած թատերական գործիչները:

Թվով 8-րդ մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Նովիե իզվեստիա» («Նոր լուրեր») հրատարակչությունը:

«Լավագույն արտիստուհի» անվանակարգում հաղթողի կոչմանն արժանացած դերասանուհի Վերա Վասիլևան նշել է, որ այսպիսի մրցույթը օժանդակում է թատրոնի զարգացմանը: «Ես ընդհանրապես սիրում եմ, երբ բարի ուշադրություն են հատկացնում արտիստների, թատրոնի նկատմամբ: Այնպես որ, այս երևույթը մեր համար միշտ տոն է, անկախ այն բանից մենք մրցույթին մասնակցում ենք որպես մրցանակի թեկնածու, թե պարզապես, որպես հանդիսատես»,- ասել է Վասիլևան:

Լավագույն արտիստ է հռչակվել «Լենկոմի» դերասան Ալեքսանդր Զբրուևը: Հանդիսատեսների մեծամասնությունը քվեարկել է «Բորիս Գոդունով» ներկայացման մեջ նրա կերտած գլխավոր հերոսի օգտին: Ի դեպ, այս նույն թատրոնի երկու արտիստների էլ՝ Վալենտին Գաֆտին և Իննա Չուրիկովային հանդիսատեսները շնորհել են «Բեմի լեգենդի» կոչում, որը նույնպես տրվում է «Զվեզդա տեատրալա» մրցանակաբաշխության շրջանակներում:
    Դիտվել է 934 անգամ