Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ հեքիաթի հրաշապատմամբ երեխաների մեկ սերունդ չի որ դաստիարակվել է

12.24.2015


Սանկտ-Պետերբուրգում Մարինյան թատրոնը իր փոքրիկ հանդիսատեսների Ծննդյան տոները և Ամանորը շնորհավորում է խաղացանկ վերադարձնելով թե փոքրիկների և թե մեծերի կողմից սիրված «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով թատրոնի պաշտոնական կայքին:

Գերմանացի մեծ կոմպոզիտոր Վագների աշակերտ և հետևորդ Հումփերթինգի այս երաժշտական ստեղծագործությունը եվրոպական երկրնում առավել ժողովրդայնություն վայելող մանկական օպերաներից է և Մարինյան թատրոնում առաջին անգամ բեմականացվել է դեռևս 19-րդ դարի վերջերին:

Խոսելով այս ստեղծագործության մասին, ժամանակակից ռուս երաժշտական քննադատ Միխայիլ Իվանովը նշում է, որ Հումփերթինգը հորինել է մի բարդ և բազմաձայն երաժշտական կտավ, որն առավել լավ երևում է բեմական դրվածքների մեջ:

Սակայն, ըստ նրա, պատումի սյուժեն հեղինակին ստիպել է շրջվել մանկական երգերի, վալսի և նման երաժշտական ոճավորման կողմը նույնպես: Իսկ դա ստեղծագործությանը տվել է օպերետի բնութագիր, որն էլ բեմադրության հաջողությունն ապահովող գրավականն է:

Ավելացնենք, որ Գրիմմ եղբայրների հեքիաթի հրաշապատմամբ երեխաների մեկ սերունդ չի որ դաստիարակվել է օպերան ստեղծողի հայրենիքում՝ Գերմանիայում: Իսկ հիմա, վերստին այն մատուցվում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի փոքրիկ հանդիսատեսներին՝ Մարինյան թատրոնին կից գործող ակադեմիայի սաների կատարմամբ:
    Դիտվել է 1004 անգամ