Խվորոստովսկու փոխարեն՝ Խուան Խեսուս Ռոդրիգեսը 12.24.2015
Ռուսաստանցի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին չեղյալ է համարել Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում 2016թ.- փետրվարին Վերդիի «Տրուբադուր» օպերայում նախատեսված իր մասնակցությունը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Երգիչը, ով պիտի կատարեր կոմս Դի Լունի դերը, պետք է անցնի բուժման կուրս: Ինչպես արդեն հաղորդվել է, այս տարվա հունիսին Խվորոստովսկու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի չարորակ ուռուցք:
Երգչի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հիվանդությունը և նրա անցած բուժման կուրսը չեն անդրադարձել ձայնի վրա: Այդ տեղեկատվության իսկությունը Խվորոստովսկին ապացուցեց սեպտեմբերին՝ հենց նույն Մետրոպոլիտեն օպերայում հանդես գալով Վերդիի նշանավոր օպերայում:
2016 թ.-ի փետրվարին նախատեսված ներկայացումների շարքում Խվորոստովսկու փոխարեն կոմս Դի Լունի կերպարը կմարմնավորի Խուան Խեսուս Ռոդրիգեսը: Ավելացնենք, որ դա այս երգչի առաջին ելույթն է Մետրոպոլիտեն օպերայում:
![](upload/Xvorovstovsky hivand.jpg)