Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գործի մեջ կներգրավեն նաև տարածաշրջանների իշխանության մարմիններին

12.25.2015

Ռուսաստանում 2016 թ.-ին «Մեծ հյուրախաղեր» ծրագրի համար նախատեսվում է իրացնել 250-270 մլն ռուբլի, որը զգալիորեն ավելի է 2015թ.-ին այդ նպատակի համար հատկացված միջոցներից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Խոսելով իրենց երկրի տարածաշրջաններում խոշոր թատրոնների կողմից անցկացվող հյուրախաղային գործունեության մասին, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ այս ծրագիրը առավել արդյունավետ դարձնելու և մասշտաբները ընդարձակելու նպատակով կառավարությունը մտադիր է այս գործ մեջ ներգրավել նաև տարածաշրջանների իշխանության մարմիններին, ինչպես նաև հովանավորների, քանի, որ, ըստ նրա «դաշնային բյուջեն ի վիճակի չի ստանձնել բոլոր պարտավորությունները»:

Ռուսաստանում այս տարի մեկնարկած «Մեծ հյուրախաղեր» ծրագրին մասնակցել են դաշնային և տարածաշրջանային նշանակության 21 թատրոններ, 3 թատերական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Միջոցառումը, որը մեկնարկել էր 2015թ.-ի մայիսին և եզրափակվել հոկտեմբերին, հնարավորություն է ընձեռել երկրի ամենատարբեր և ամենահեռավոր բնակավայրերի թատերասերների ուշադրությանը ներկայացնելու 192 բեմադրություն:

Նշելով նման միջոցառման կարևորությունը, Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովը ասել է, որ հյուրախաղերի մեկնելիս իրենք իրենց հետ տարել են « երկու ծանրաքարշակների վրա բարձած 12 տոննա դեկորացիա ու հանդրձանք, 99 մարդ՝ բեմադրական մասի հետ միասին»: Նա ընդգծել է, որ նման ծավալներով հյուրախաղերի ուղևորվելն առանց դաշնային օժանդակության անհնար կլիներ:

Արժե հիշատակել, որ տարեցտարի «Մեծ հյուրախաղեր» թատերական ծրագրի ընդգրկումն ու ներկայացվող բեմադրությունների քանակն ավելանալու միտում է արձանագրում: Այսպես, եթե 2014թ.-ին այս միջոցառման շրջանակներում ընդգրկել է 28 տարածաշրջան, որոնցում ցուցադրվել է 114 ներկայացում, ապա 2015թ.-ին հյուրախաղային քարտեզում տարածաշրջանների թիվն ավելացել է 8-ով, իսկ ցուցադրված ներկայացումների թիվը՝ 78-ով:

Ի դեպ, «Մեծ հյուրախաղեր» ծրագրի առաջատար թատերական կոլեկտիվը Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնն է: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ Ռուսաստանի տարածաշրջանների մեծամասնության կողմից ամենապահանջարկվածը Ռիմաս Տումինասի ղեկավարությամբ գործող թատերախմբի բեմադրություններն են:
    Դիտվել է 783 անգամ