Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա ավելի շուտ երևույթ է, քան թե՝ մարդ

01.14.2016


Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը Ռուսաստանի Մեծ թատրոնում նախապատրաստվում է Դմիտրի Շոստակովիչի «Մցենսկի կոմսության լեդի Մաքբեթը» ներկայացման պրեմիերային: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ներկայացման առիթով Մեծ թատրոն հրավիրված իր համախոհների հետ ռեժիսորը մտադիր է իր համար փորձարարական նշանակության բեմադրությունը (նա օպերա է բեմադրում առաջին անգամ) հանդիսատեսի դատին հանձնել մոտ մեկ ամիս հետո:

Տումինասի աշխատանքը ցուցադրում է, որ նա շատ խիստ ուշադրություն է հատկացնում դերասանական աշխատանքի և հատկապես յուրաքանչյուր երաժշտական արտահայտության վրա, որը նա վերածում է դրամատուրգիական լեզվի:
Լեդի Մաքբեթի կամ Կատերինա Իզմայլովայի նկատմամբ վերաբերմունքը փոփոխվում է գործողության ընթացքում, ճիշտ ինչպես Շոստակովիչի օպերայի նկատմամբ վերաբերմունքի պատմությունը:

Այս ստեղծագործության առաջին խմբագրությունը 1930-ական թվականներին քննադատվել է «Պրավդա» թերթում, ճիշտ մեկ օր այն բանից հետո, երբ օպերան դիտեց Ստալինը: Ռուս հանճարեղ կոմպոզիտորի այս գործը ավելի քան 20 տարի արգելքի տակ հայտնվեց: Երկրորդ խմբագրությունը Շոստակովիչը ավելի մեղմացրեց: Ռիմաս Տումինասը կոմպոզիտորի հետ համերաշխ է: Լեդի Մաքբեթը կամ Կատերինա Իզմայլովան «հաղորդակցվող է, նա՝ կին է»,- նշում է Տումինասը:

«Ես ցանկանում եմ բոլորին արդարեցնել՝ և Բորիս Իզմայլովին, և Զինովիին, և, նույնիսկ, Սերգեյին: Չկան վատեր, չարեր: Կան դժբախտներ, այդպես է դասավորվել կյանքը, այդպես են նրանք ապրում, հասկանում: Սա Պոլիֆոնիա է, սա լավն է: Առայժմ դեռ հաջողվում է արդարեցնել»:,- ընդգծում է ռեժիսորը:

Բեմատարածքը բաժանված է մասերի՝ սևը և սպիտակը այստեղ չարը և բարին չեն, բայց անազատությունը և ազատությունն են: Մարդասպան և ինքնասպան Կատերինա Իզմայլովային հատկացվել է լուսավոր կեսը: Միակը, որ դեռ հասկանալի է Լեդի Մակբեթի մասին, այն է, որ նա ավելի շուտ երևույթ է, քան թե՝ մարդ:

«Նրան կարելի է զգալ, երբ արդեն երգում ես: Այն դասդասվում է աստիճանաբար, ես չեմ տեսնում նրա դեմքը հստակ, սակայն, ես արդեն գուշակում եմ, թե ով է նա: Սա, իհարկե, երկար գործընթաց է»,- իր խոհերն է կիսում երգչուհի Մարիա Լոբանովան:

Ենթադրվում է, որ Ռիմաս Տումինասը իր բեմադրությունը կառուցում է Շոստակովիչի կամքին համապատասխան, պարզապես, շատ ավելի դրամատիկական, քան սովորական օպերան:
    Դիտվել է 798 անգամ