Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

101 ամյա Զելդինը հանդես է եկել «Պարեր ուսուցչի հետ» ներկայացման մեջ

02.01.2016

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի դերասան, լեգենդար Վլադիմիր Զելդինը իր ծննդյան 101-րդ ամյակը նշել է հարազատ թատրոնի բեմի վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Իր տարեդարձի հոբելյանական երեկոյին Զելդինը խաղացել է իրեն իսկ նվիրված «Պարեր ուսուցչի հետ» ներկայացման մեջ, որի ավարտին գործընկերները, Մոսկվայի այլ թատրոնների ներկայացուցիչները և հանդիսատեսները նրան շնորհավորել են 101 ամյա տարելիցի կապակցությամբ:

Անցյալ 2015թ.-ին, իր 100 ամյակի տարում դերասանը ենթարկվել է կոնքոսկրի վիրահատության, սակայն ամեն ինչ բարեհաջող է անցել և նա լիովին ապաքինվել է:

Նշենք, որ Վլադիմիր Միխայլովիչ Զելդինը Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում աշխատում է արդեն 71 տարի:
    Դիտվել է 819 անգամ