Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիեսը կոչված է դառնալ մարդկությանը հասցեագրված ուղերձ

02.09.2016


Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 2016 թ.-ի ամռանը հունաստանցի ռեժիսոր Անգելոս Սիդերատոսը (նշվում անգամ պրեմիերայի մոտավոր օրը հունիսի՝ 15-ը) Ղրիմում կբեմադրի Եվրիպիդեսի «Տրոյանուհիները» ողբերգությունը:
Դասական դարաշրջանի այդ ստեղծագործությունը, ըստ Սիդերատոսի «խորապես քաղաքական է: Այն համաշխարհային դրամատուրգիայում միակն է հակապատերազմական չափազանց հզոր ուղերձով»:

Այս օրերին արդեն հույն ռեժիսորը ժամանել է Ղրիմ և հանդիպել լրագրողներին: Նրա ասելով այս թերակղզու թատրոնը (խոսքը Ղրիմի Մաքսիմ Գորկու անվան ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոնի մասին է-խմբ) ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները «Տրոյանուհիներ» պիեսը բեմադրելու համար: «Ես կարիք չունեմ միայն մի լավ ներկայացում բեմադրել Ղրիմում, իմ մտադրությունն է իրականացնել կարևոր գեղարվեստական մի նախագիծ և այն վերածել իրադարձության»,- նշել է հույն ռեժիսորը:

Սիդերատոսը նաև ասել է, որ Եվրիպիդեսի պիեսը կոչված է դառնալ մարդկությանը հասցեագրված ուղերձ՝ խաղաղությունը պաշտպանելու համար, քանի որ ցանկացած պատերազմում չեն լինում հաղթողներ: Նա մտադիր է հետագայում այդ ներկայացումը ցուցադրել նաև Ռուսաստանի այլ տարածաշրջաններում, մասնակցել տարբեր միջազգային մրցույթներում, ինչպես նաև մատուցել հույն հանդիսատեսներին՝ Հունաստանի անտիկ թատրոնի բեմում:

«Տրոյանուհիները» ողբերգությունն անդրադառնում է մ.թ.ա. 415 թ.-ի տեղ գտած պատմական դեպքերին և տրոյացի կանանց տառապանքներին: Այն պատկերում է պատերազմի անուղղելի արհավիրքները, անմեղ կանանց ու երեխաների կործանումը:
Մինչև Եվրիպիդեսի այս ստեղծագործության լուսաշխարհ գալը Տրոյական պատերազմը գովերգվում էր: Սակայն «Տրոյանուհիներում» հեղինակը ցույց տվեց դրա անարդարացի և կործանարար էությունը:
    Դիտվել է 753 անգամ