Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ցավալի է, որ նշանավոր ռեժիսորը ձեռք չբերեց իր թատրոնը»,- նշում է կայքը

02.26.2016


«Մեծ վարպետի վերադարձը իր հայրենի տուն»,- այսպես է բնութագրել «Քոմեդի ֆրանսեզ» թատրոնի նոր տնօրեն Էրիկ Ռյուֆը ռուսաստանցի լեգենդար ռեժիսոր Անատոլի Վասիլևին Փարիզի նշանավոր բեմում նոր բեմադրություն պատրաստելու նպատակով իրենց կողմից արված նոր հրավերը:

Սա ֆրանսիական բեմում սեփական գեղարվեստական մտահղացումները իրականացնելու ռեժիսորի երկրորդ հնարավորությունն է: Առաջին անգամ Անատոլի Վասիլևը «Քոմեդի ֆրանսեզ»-ում բեմադրություն է իրականացնել 1992 թ.-ին: Այդ ժամանակ նա բեմադրել է Լերմոնտովի «Դիմակահանդեսը», որը փարիզյան թատրոնում ունեցել է մեծ հաջողություն:

Այս անգամ նա մտադիր է փարիզյան հանդիսատեսներին ներկայացնել ֆրանսիացի գրող Մարգարեթ Դյուրասի «Երկրորդ երաժշտություն» ինտելլեկտուալ ստեղծագործությունը:

Ներկայացման պրեմիերան նախատեսված է 2016թ.-ի կեսերին:

Ռուսական «teatral-online.ru» կայքը ափսոսանքվով նշում է, որ «Ցավալի է, որ Ռուսաստանում այս նշանավոր ռեժիսորն այդպես էլ ձեռք չբերեց իր թատրոնը»:
    Դիտվել է 927 անգամ