Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սաթի Սպիվակովան և Կոնստանտին Բոգոմոլովը ցուցադրում են մահվան ճշմարտությունը

03.09.2016

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան թատերական հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ միասին Մոսկվայի «Գոգոլ-կենտրոն»-ում հանդես է եկել որպես դերասան՝ «զարգացման մեջ գտնվող» բեմադրությանում, որն, անշուշտ, պատրաստել է թատերական տեքստերը ոչ ավանդական ձևաչափով հանդիսատեսին ներկայացնող հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Իր նոր աշխատանքում Սերեբրեննիկովը խոսում է մարդկային մարմնի բնույթի մասին: Բեմադրության հիմքում նա դրել է 20-րդ դարի գերմանացի նշանավոր դրամատուրգներից մեկի Հայներ Մյուլլերի ստեղծագործությունները:

«Մենք մեդիայից գիտենք, որ հաճախ մարմինը դառնում է զոհ, վայելքի առարկա, բայց շատ հազվադեպ՝ արվեստի օբյեկտ: Եվ մենք միշտ մարմնի վերաբերյալ կիրառում ենք բարեպաշտական սահմանումներ, որ դա արգելված թեմա է, որ կեղտոտ է, որքան սարսափելի է՝ դա մարմին է: Իսկ մարմինը, դա մարդու մեջ եղածից ամենագեղեցիկն ու մաքուրն է: Մարմինը երբեք չի խաբում: Հիանալի պատկերված մարդկային մարմնով են լցված աշխարհի բոլոր թանգարանները»,-նշում է Կիրիլ Սերեբրեննիկովը:

Փորձի ժամանակ պարողները կիսամերկ էին, ցուցադրության ժամանակ՝ մերկացած: Ներկայացումը բաց է, մարտահրավեր նետող և անշուշտ կլնեն նաև դժգոհողներ:

«Եթե մարդիկ գան այստեղ, որ մեղադրեն, դատապարտեն կամ խաչեն Բոգոմոլովին կամ Սերեբրեննիկովին, ապա ես նրանց թիկունքում կթաքնվեմ, ապա կփախչեմ իմ հարազատ հեռուստատեսություն՝ դասական երաժշտության մասին խոսելու»,-խոստովանում է Սաթի Սպիվակովան:

Ներկայացման մեջ կան երկու հրավիրյալ աստղեր: Մեկը հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Սաթի Սպիվակովան է, մյուսը՝ թատերական առօրյան միշտ ալեկոծության մեջ պահող Կոնստանտին Բոգոմոլովը: Ներկայացման ընթացքում նրանք վերփոխվում են և նույնիսկ փոխում են իրենց սեռերը:

«Ինչպես յուրաքանչյուր դերասանի, այնպես էլ իմ մոտ, կարող են առաջանալ սեփական զգացումները, որոնք ես ցուցադրում եմ, և ոչինչ ավելին: Բայց ոչ մի պարագայում ես չեմ խցկվում: Եվ ընդհանրապես, չի կարելի դուրս գալ բեմ, եթե չես վստահում ռեժիսորին: Ավելի լավ է, պարզապես, դուրս չգալ»,- խոստովանում է դերասան և ռեժիսոր Բոգոմոլովը:

«Մյուլերի մեքենա» բեմադրությունը տարբեր ժանրերի հատման տեղում ստեղծված բեմադրություն է: Այստեղ և խորեոգրաֆիա կա, և պերֆորմանս, և երաժշտություն, և տեսարվեստ: Հաճախ Մյուլլերի ստեղծագործությունները մատուցվել են որպես դրամա, թեև հեղինակը պնդում է, որ ինքը ստեղծում է կատակերգություններ: Սև կատակերգություն, որը ունակ է քանդուքարափ անելու և հանդիսատեսներին և դասական թատրոնը: Չէ՞ որ, Մյուլերն ասում էր, որ իր գլխավոր խթանիչը դա քանդելն է, իսկ նպատակը՝ ջարդել այլոց խաղալիքները և ցույց տալ մահվան ճշմարտությունը, որը «մսագործի դանակներով ներխուժում է ձեր ննջարան»:
    Դիտվել է 918 անգամ