Բեմադրությունը 2013 թ.-ին արգելվեց 03.18.2016
2013 թ.-ին բեմականացված ներկայացումն ինչ-որ մի տարօրինակ կերպով կանխատեսել է այն իրադարձությունները, որոնք մեկ տարի անց տեղի ունեցան Մայդանում: Միայն հետո մենք իմացանք ոսկե զուգարանակոնքի ու դրա նման այլ իրերի մասին, որոնք հիշատակվում էին այդ բեմադրության մեջ»,- հայտարարել է Ուկրաինական Խերսոն քաղաքի Նիկոլա Կուլիշի անվան երաժշտական-դրամատիկական թատրոնի ռեժիսոր Վլադա Բելոզորենկոն:
Նա իր զարմանքն է արտահայտել, թե ինչպես է կարողացել կանխագուշակել «Մոմի հարսանիքը» («Свіччине весілля») պիեսի 24-ամյա հեղինակ Իվան Կոչերգին Կիևում տեղի ունենալիք իրադարձությունները, որոնք Մայդանում սկսվեցին մեկ տարի անց՝ 2014 թ.-ին:
Ինչևէ, բայց Մայդանից առաջ, փաստորեն այդ իրադարձությունները զարմանալիորեն ներկայացրած բեմադրությունն արգելվեց այն հիմնավորմամբ, որ այն թույլատրելը Խերսոնի բնակիչներին փողոց դուրս գալու անթաքույց կոչ կնշանակեր:
Այդ ներկայացումը հիմա կրկին բեմ է բարձրացվել և դրա ցուցադրությունը կսկսվի Չերնիգովից, որտեղ նախօրեին մեկնարկել է «Սլավոնական թատերական հանդիպումներ» փառատոնը, ապա կներկայացվի կիևցի հանդիսատեսներին: