Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեգենդար արտիստն իր անունից մրցանակներ կհանձնի գործընկերներին

03.24.2016


Այսօր Մոսկվայում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը 21-րդ անգամ իր կողմից սահմանված մրցանակներ կհանձնի անցած մեկ տարում ռուսական մշակույթի մեջ նշանակալից ավանդ ներդրած գործիչներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Օլեգ Պավլովիչը յուրաքանչյուր տարի պարգևատրում է բոլոր նրանց, ովքեր, իր կարծիքով, հայրենական մշակույթի մեջ կատարել են վառ և ծանրակշիռ ներդրում անցած տարվա ընթացում: Դա անվանական մրցանակ է՝ նրա ուշադրության համեստ նշանը և երախտագիտությունը իր գործընկերներին»,-նշել են Տաբակովի գլխավորությամբ գործող թատրոնի մամլո ծառայությունում:

Այս մրցանակը լեգենդար արտիստը սահմանել է 1995 թ.-ին: Մինչև այսօր մրցանակակիր է դարձել 200 դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, գրող, թատերագետ, նկարիչ, հեռուստամեկնաբան և, նույնիսկ, հովանավոր:
    Դիտվել է 807 անգամ