Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրկեսում երբեք չեն աշխատեցրել վարժեցված կենդանիների

04.26.2016


Մոսկվայում կառուցվում է կանադական «Cirque du Soleil» կրկեսի բոլոր պահանջներին համապատասխան հարթակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Cirque du Soleil» կրկեսը հիմնադրել են Գի Լիլիբերթեն և Դանիել Գոթյեն՝ 1984 թ.-ին: Այն հիմնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Այսօր ընկերությունում ընդհանուր առմամբ կա ավելի քան 4 հազար հաստիքային աշխատող, որոնք ընդգրկված են տարբեր թատերախմբերում: Այս ապակենտրոն կառուցվածքը հնարավորություն է տալիս այս յուրահատուկ կրկեսային թիմին նույն բեմադրությունները ներկայացնել աշխարհի մի քանի կետերում միաժամանակ:

«Cirque du Soleil» կրկեսը ստեղծել է նոր ժանր, որի մեջ համատեղված են թատրոնը, խորեոգրաֆիան, ակրոբատիկան:

Կարելի է նաև ասել, որ այն շատ նման է օպերայի: Ներկայացումները միևնույն գրավչությամբ են երևում թե կրկեսային տանիքի տակ և թե թատերական բեմահարթակում:

Ասենք, որ «Cirque du Soleil» կրկեսում երբեք չեն աշխատեցրել վարժեցված կենդանիների:
    Դիտվել է 878 անգամ