Բարբարոսների մասին ներկայացումը լրիվ համրեցնում է05.12.2016
Մոսկվայի Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ գործող թատրոնը՝«Տաբակերկա»-ն, այսօր իր հանդիսատեսին կներկայացնի «Բարբարոսների սպասման մեջ» ներկայացման պրեմիերան, որի բեմադրությունը պատրաստվել է ըստ հարավ-աֆրիկացի գրող Ջոն Մաքսվել Կուտզեեի համանուն վեպի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այս դաժան և սարսափելի ստեղծագործության մեջ դեպքերը ծավալվում են Ցավի վերացական կայսրությունում, որտեղ հանուն ինչ-որ բարբարոսների հայտնաբերման կատարվում են հարցաքննություններ, խոշտանգումներ, վայրագություններ, որոնց մեջ հերոսները տեսնում են չարի արմատները:
«Վեպը մարդու բնույթի ու նրա զգայությունների էության մասին է, այն նկարագրում է, որ մարդկանց «մերոնց» և «նրանց» բաժանելը հոգում սկզբնավորում է բարբարոսություն»,- նշում է ներկայացման ռեժիսոր Ալեքսանդր Մարինը:
Բեմադրությունում շատ տեսարաններ դաժան են, նատուրալիզմի հասնող ու նյութական: Եվ այդ ամենն արտահատվում է պարի լեզվով:
«Առանց պլաստիկական հատվածների ներկայացումը կլիներ բոլորովին այլ, որովհետև ինչպես լուծել խոշտանգումները, ինչպես լուծել Դատավորի ուղեղում ծագած կիրքը դահիճի և զոհի միջև: Դրանք պարեր չեն, պարային համարներ չեն, այլ դրամատուրգիա»,- ներկայացման ոճաբանության մասին խոսելիս նշել է դերասաններից մեկը:
Իսկ բեմանկարչության ողջ իմաստն արտահայտված է մեկ պատի մեջ: Այդ պատի մոտ լաց են լինում, սպանում են: Պատի վրայից մոխրագույն ներկն աստիճանաբար մաքրվում է և ի հայտ են գալիս ժայռապատկերներ: Դրանք Ֆրանսիայում վերջերս հայտնաբերված Շովեի քարանձավից եկող «ռեպլիկներ» են: Այդ պատկերները ունեն 30 հազար տարվա հնություն: Դրանք ընդգծում են, որ քաղաքակրթությունների պատմությունը գծային ընթացք չունի և, որ այն կրկնվում է:
Այս ենթատեքստում ներկայացումը լրիվ համրեցնում է հանդիսատեսին: