Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաժշտական արվեստի համեմատաբար նոր տեսակը ամերիկյան էկրաններին

05.30.2016

Ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ի կինոթտրոններում կցուցադրվեն ռուսական ժամանակակից թատերական բեմադրիչների կողմից պատրաստված բեմադրություններ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այդ նախագիծը կյանքի կոչելու համար, օրինակ, Վախթանգովի անվան թատրոնը համագործակցության պայմանագիր է կնքել «Stage Russia HD» ընկերության հետ, որի համաձայն նախատեսվում է նկարահանել մոսկովյան այդ թատրոնում լեգենդար Ռիմաս Տումինասի բեմադրած «Եվգենի Օնեգին» ներկայացման հեռուստատեսային տարբերակը:

Բացի այս ներկայացումից նախագծի հեղինակները նախատեսում են ամերիկյան կինոէկրաններ բարձրացնել նաև Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական, «Սովրեմեննիկ, Պատանի հանդիսատեսի թատրոնների և թատերական արվեստների ստուդիայի մի շարք բեմադրություններ:

Ընդհանուր առմամբ, մոսկովյան թատրոնների «տեսագրված հյուրախողերի» այս նախագծով ամերիկացի հանդիսատեսների ուշադրությանը կներկայացվի 8 բեմադրություն: Աշխատանքները կշարունակվեն մինչև 2017թ.-ի հունիսը:

«Մենք ցանկանում ենք հավաքել տարբեր ժանրերի և ոճերի մեծ տեսականի: Կլինեն դասական բեմադրություններ, պարային ներկայացումներ, երկիծական ստեղծագործություններ, խորհրդային սյուրռեալիզմ»,- ասել է այս նախագծի հեղինակ Էդդի Առոնոֆֆը:

Օպերան էկրանների վրա... Սա երաժշտական արվեստի համեմատաբար նոր տեսակ է, որը հնարավորություն է ընձեռում դիտել աշխարհի լավագույն բեմադրությունները: Առավել շատ հայտնի օրինակներից է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայի 2006թ.-ին իրականացված «Met HD» նախագիծը: Այնուհետև դրան հաջորդեցին Միլանի Լա-Սկալա , Լոնդոնի Քովենթ-Գարդեն , Փարիզի օպերային և Ռուսաստանի Մեծ թատրոնների աշխատանքները:
    Դիտվել է 957 անգամ