Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միավորված թատրոնը պահանջում է փոխել իր կարգավիճակը և տնօրենին

06.01.2016

Մայիսի 30-ին «Նա Լիտեյնոմ» թատրոնի աշխատակիցները դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով իրենց հաստատությունը Լենինգրադի մարզի ենթակայությունից հանել և փոխանցել Սանկտ-Պետերբուրգի քաղաքային իշխանությանը:

Թատերախմբի ցույցին մասնակցող 25-30 անդամները հույս ունեին հասնել այն բանին, որ քաղաքային իշխանության համապատասխան մարմինները կփոխեն թատրոնի ղեկավարությանը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «47news.ru»-ին:

Բանն այն է, որ 2015 թ.-ին «Նա Լիտեյնոմ» թատրոնը միացվել է «Նա Վասիլևսկոմ» թատրոնին, որի արդյունքում կորցրել է իր նախկին տնօրենին, քանի որ միավորված թատրոնների տնօրեն է նշանակվել «Նա Վասիլևսկոմ»-ի ղեկավարը:

«Այսպիսի հաստատությունների փոխանցումը մեկ սուբյեկտից մյուսին նախադեպ չունի: Երկու կողմերի (Մարզային վարչության և թատրոնի-խմբ.) բոլոր գործողությունները պետք է լինեն առավելագույնս ճշգրիտ և հավասարակշռված»,- ցուցարարների պահանջներին արձագանքել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Համենայնդեպս նա համապատասխան հանձնարարություններ է տվել մարզի մշակույթի կոմիտեին այդ հարցը քննարկել և պարզաբանել ցուցարարների հետ:
    Դիտվել է 1014 անգամ