Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետությունն էլ իր հերթին է խրախուսել հաջողակ թատերական ստուդիային

07.07.2016

Ռուսաստանի կառավարության որոշմամբ ռեժիսոր Սերգեյ Ժենովաչի ղեկավարությամբ գործող Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիային» օրերս շնորհվել է դաշնային թատրոնի կարգավիճակ: Բացի այդ, թատրոնն այսուհետ պետբյուջեից տարեկան կստանա 80 մլն ռուբլու ֆինանսավորում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս թատրոնը Մոսկվայում այսօր գործող ամենաերիտասարդ թատրոններից է: Այն Ժենովաչը հիմնադրել է 2005 թ.-ին: Բայց արդեն 3 տարի անց, հաջող գործունեության արդյունքում կարողացել է ձեռք բերել սեփական շենք Ստանիսլավսկու փողոցում:

«Թատերական արվեստի ստուդիան» Սերգեյ Ժենովաչի գլխավորությամբ 7 անգամ արժանացել է Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակին և 16 անգամ էլ դարձել է այդ մրցանակի թեկնածու:

Ժենովաչի ղեկավարությամբ գործող ստուդիան իր ներկայացումները հիմնականում պատրաստում է համաշխարհային դասական գրականության քիչ հայտնի կամ երբեք չբեմադրված ստեղծագործությունների հիման վրա և շատ մեծ հաճախականությամբ հանդես է գալիս նաև աշխարհի ամենատարբեր երկրներում:
    Դիտվել է 1098 անգամ