Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոբելյանական փառատոն օպերային արվեստը երկիր մուտք գործելու պատվին

08.01.2016


2016 թ.-ն Ռուսաստանում նշում են օպերային արվեստն իրենց երկիր մուտք գործելու 280 –ամյակը: Այդ առթիվ նախատեսված մասշտաբային միջոցառումներից մեկը նախատեսվում է անցկացնել Մոսկվայի թանգարանի բացօթյա հարթակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mosmuseum.ru»-ին:

«Open Opera» խորագիրը ստացած յուրահատուկ փառատոնը ոչ միայն միտված է նշանավորելու այդ տարելիցը, այլև առավել մասսայականացնելու օպերային արվեստը: Հենց այդ մեկնակետով էլ կազմվել է երկու համերգներից բաղկացած յուրահատուկ մի նախագիծ, որի ընթացքում հանդիսատեսներին կներկայացվեն համաշխարհային օպերայի գլուխգործոցներից հանրահայտ հատվածներ՝ ռուսաստանցի և աշխարհի տարբեր բեմահարթակներում հանդես եկող ռուս երգիչները:

Համերգները կկայանան օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 2-ին:
    Դիտվել է 838 անգամ