Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոֆոկլեսի «քաղաքացիական առաքինության բարձր իդեալները» երկու օրում հասել է 28 հազար հանդիսատեսի

08.03.2016


«Ես, անշուշտ,շատ անգամ եմ կարդացել ու դիտել «Էդիպ Արքան»: Այն մեր համար, ինչպես դուք հասկանում եք, ազգային ստեղծագործություն է, որը ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում» ,- ասել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, հուլիսի 29-ին անտիկ դասական հեղինակի հայտնի պիեսի ներկայացման պրեմիերայից հետո, որը մ.թ.ա. 4-րդ դարում կառուցված նշանավոր Էպիդավրոսի ամֆիթատրոնում իրականացրել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը:

Խոսելով Տումինասի այս նոր բեմադրության մասին, Հունաստանի նախագահը նաև նշել է, որ ներկայացումը ստիպել է իրեն «բացարձակ թարմ հայացքով դիտելու վաղուց ի վեր ծանոթ պատմությունը»: Պրոկոպիս Պավլոպուլոսը Տումինասին հայտնել է, որ ինքը «ուրախ կլինի, եթե Վախթանգովի թատրոնը հաճախակի հյուրընկալվի Հունաստանում»:
Նշենք, որ 14 հազար հանդիսատես տեղավորող ամֆիթատրոնում ներկայացումը ցուցադրվել է նաև 2-րդ օրը՝ հուլիսի 30-ին:

«Այսպիսի տեսարանների նպատակն այն է, որպեսզի ժողովրդի մեջ վառ պահվի հավատն աստվածների նկատմամբ և նրանք ներշնչվեն քաղաքացիական առաքինության բարձր իդեալներով»,- ասել է թատերական տեսաբան Գրիգորի Բոյաջիևը:

Ռիմաս Տումինասը իր ներկայացման մեջ աշխատել է հարազատ մնալ Սոֆոկլեսի պիեսում ակնհայտ երևացող այդ անտիկ կանոնին: Տումինասի ««Էդիպ արքան» զուրկ է նոր ժամանակների սուր կանխանշաններից, հետդրամատիկական շերտավորումներից: Կերպարները իրենց ողբերգականության մեջ այնքան որոշակի են, որ ներկայացման համար ռեժիսորին երախտագիտություն հայտնած հույները ասել են, որ շատ տեսարաններ իրենք հասկացել են նաև առանց թարգմանության»,- գրում է «teatral-online.ru»-ն:

Նշենք, որ ներկայացումը բեմադրվել և ընթանում է երկու լեզվով: Անտեղ ընդգրկված հույն և ռուս դերասանները էդիպի ողբերգական պատմությունը հյուսում են իրենց մայրենիով, իսկ թարգմանությունը սինքրոն ցուցադրվում է մեծ էկրանների վրա:

    Դիտվել է 925 անգամ