Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կբեմադրեն միայն թուրքական ներկայացումներ

08.31.2016


Թուրքիայի պետական թատրոնների գլխավոր տնօրեն Նաջեթ Բիրաջիքը հայտարարել է, որ այս տարի իրենց երկրի բոլոր պետական թատրոններում պետք է ցուցադրվեն միայն թուրքական բեմադրություններ: Այդ մասին «novostink.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ թուրքական «BirGun» պարբերականի Բիրաջիքը նշել է, որ թե ազգային ինքնագիտակցության և թե բարոյականության ամրապնդման, թե երկրի ամբողջականության պահպանմանը օժանդակելու համար մշակույթի գործիչները որպես հայրենասիրության քայլ այս տարի պետական թատրոններում պիտի բեմադրեն միայն թուրքական ներկայացումներ:
    Դիտվել է 781 անգամ