Այսօր բացվում է տարածաշրջանում ամենաժամանակակից օպերային թատրոնի շենքը08.31.2016
Դուբայում այսօր բացվում է տարածաշրջանում ամենաժամանակակից օպերային թատրոնի շենքը: Բացման պատիվը տրվել է իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյին, ով այս երեկո հանդես կգա այդ նոր մշակութային հաստատության բեմում: Այդ մասին «thenational.ae»-ի տեղեկատվությունըփոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Շենքը իր նկարագրով հիշեցնում է արաբական դոու նավակ և տեղադրված է Dubai Downtown շրջանում, որտեղ գտնվում են նաև աշխարհի ամենաբարձր Բուրջ-խալիֆ կառույցը և քաղաքի մյուս տեսարժան վայրերը:
Շենքի ձևավորման մեջ գերակշռում են Դուբայի նավագնացության պատմությունը հիշեցնող տարրերը:
Թատրոնի հանդիսասրահը նախատեսված է երկու հազար հանդիսատեսների համար: Օպերայի թատրոնը կդառնա Դուբայի նոր Opera District-ի կենտրոնը:
Այս շրջանում կան նաև հյուրնոցներ, զբոսավայրեր, առևտրի կենտրոն, ցուցասրահներ, տարբեր ստուդիաներ և այլ մշակութային տարածքներ: Դահլիճի ժամանակակից ձևավորումը հնարավորություն է տալիս օգտագործել շենքը ոչ միայն որպես թատերական հարթակ, այլև որպես համերգների և բանկետների տարծք:
Թատրոնի գործունեության առաջին տարում պլանավորվում է այստեղ ցուցադրել 200 ներկայցում, այդ թվում նաև բալետ և թատերախաղեր: