Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսերեն առաջին օպերայի հեղինակը իտալացի Ֆրանչեսկո Արայան է

09.15.2016

Սան-Պետերբուրգում շուտով կներկայացնեն ռուսերեն լեզվով գրված առաջին լիբրետոյով «Ցեֆալը և Պրոկրիսը» օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «classicalmusicnews.ru»-ին:

Ալեքսանդր Սումարոկովի տեքստի հիման վրա գրված երաժշտության հեղինակը 18-րդ դարի հայտնի իտալացի կոմպոզիտոր Ֆրանչեսկո Արայան է: Նա այդ ստեղծագործությունը գրել է 1755թ.-ին, Ռուսաստանում, որտեղ հյուրընկալվում էր կայսրուհիներ Աննա Իոանովնայի և Ելիզավետա Պետրովնայի հրավերով:

Հոկտեմբերի 4-ին ռուսերեն լեզվով հնչող առաջին օպերան պետերբուրգցի հանդիսատեսներին կներկայացվի նույն կամերային ձևաչափով, ինչպիսին ներկայացվել է 18-րդ դարում:

Ինչպես տեղեկացրել են այս նախագծի հեղինակները, «Ցեֆալը և Պրոկրիսը» վերականգնվել է մանրամասն աշխատանքներ կատարելու արդյունքում: Այստեղ վերականգնվում է Պետերբուրգի 18-րդ դարի կորուսյալ ոչ նյութական մշակույթը՝ բարրոկոյի պալատական օպերայի, բալետի և թատրոնի կերպարների միջոցով:

Ավելացնենք, որ ռուսալեզու առաջի օպերան կցուցադրվի Հնագույն երաժշտության «Earlymusic» փառատոնի շրջանակներում:
    Դիտվել է 895 անգամ