Ե. Մարչելլի. «Lինում է, որ մեռյալ լռություն է»10.17.2016
Տարիներ պետք է անցնեն, որպեսզի ի հայտ գա, առանց տրամաբանական բացատրությունների փախըմբռնում՝ ենթագիտակցականի մակարդակում: Յարոսլավցի արտիստների հետ ձևավորված հարաբերությունների մասին խոսելիս նշել է Ռուսական թատերական մշակույթի հնագույն օջախներից մեկի՝ Յարսլավլի Վոլկովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Մարչելլին:
Թատերախմբում փոխըմբռնման մթնոլորտը, նրա ասելով, միանգամից չի ձևավորվում: «Չի կարելի գալ և ասել. «Վերջ: Վաղվանից սկսվում է նոր թատրոն: Այդպես չի լինում»,- ընդգծում է ռեժիսորը և ավելացնում, որ պետք է շարժվել աստիճանաբար: Որպես այդ մոտեցման փաստարկ, նա նշում է այն հանգամանքը, որ իր գալուց հետո (Մարչելլին այդ թատրոնը ղեկավարում է արդեն 6 տարի), խաղացանկում է թողել նախկին շատ ներկայացումներ, որոնք սիրելի են հանդիսատեսներին: Սակայն նա նաև ընդգծում է, որ դրա հետ միասին իրենք սկսել են առաջարկել նաև ինչ-որ նոր բաներ:
«Սկզբում, իհարկե մեզ նայում էին կասկածանքով, ինչպես օտարի: Ինչ-որ մեկին այսօր էլ դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք: Սակայն գլխավորը, թատրոնի ներսում ստեղծվել է հարմարավետ մթնոլորտ, այստեղ իրենց լավ են զգում թե երիտասարդները, թե միջին սերունդը և թե ավագները»,- ասել է Եվգենի Մարչելլին:
Իսկ խոսելով հանդիսատեսների մասին, նա ասել է, որ նրանք փոխվում են ներկայացումից՝ ներկայացում: Ահա, օրինակ, մենք խաղում ենք «Ցիանական կալիումը կաթով, թե առանց կաթի...»: Դահլիճը միանում է հենց առաջին վայրկյանից, իսկ լինում է, որ մեռյալ լռություն է»:
Նա նշում է, որ իր յուրահատուկ բարքեր ունեցող Յարոսլավլում հանդիսատեսները պահպանողական են ավելի, քան դա իրեն ցանկալի է, բայց արդեն թատրոն են հաճախում նաև բոլորովին այլ, շատ ավելի երիտասարդ և անկեղծ հանդիսատեսներ...