Ռայկինի նշանավոր թատրոնը փակվելու շեմին է 10.19.2016
Մոսկվայի նշանավոր «Սատիրիկոն» թատրոնը հայտնվել է ֆինանսական այնպիսի ծանր կացության մեջ, որ նույնիսկ, չի բացառվում դրա փակվելը: Բանն այն է, որ այս մշակութային հաստատությունը մեծ գումարներ է ծախսում այլ տարածքներ վարձակալելու վրա, քանի որ սեփական շենքը վերակառուցման պատճառով գտնվում է շինարարների տրամադրության տակ: Այդ մասին «Սատիրիկոնի» գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Թատրոնն այս վիճակում է գտնվում կես տարի, որի հետևանքով մատնվել է պարապուրդի մեջ: Ռայկինը խոստովանել է, որ ֆինանսների բացակայության պատճառով իրենք չեն կարողանում նոր ներկայացման փորձեր անել, որը «ուղիղ գծով տանում է զոհվելու»: