Նախկին ձախողումները` այսօր դասական գործերի մասունքներ10.19.2016
Սանկտ-Պետերբուրգի թատրոնի և կինոյի պետական թանգարանում բացվել է «Լրիվ ձախողում» խորագիրը կրող ցուցահանես, որտեղ ներկայացված են բեմում ժամանակին ձախողում կրած, իսկ մեր օրերում գլուխգործոցների վերածված բեմադրությունների եզակի մասունքներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru».
Ինչպես ներկայացնում են այս յուրահատուկ ցուցադրության կազմակերպիչները, թանգարանում ներկայացված են ամենատարբեր պատճառներով տապալված ներկայացումների մասին պատմող նյութեր:
Օրինակ կան ցուցանմուշներ այնպիսի ներկայացումներից, որոնք պարզապես առաջ են անցել իրենց ժամանակից, մյուսները՝ չեն ունեցել համապատասխան բեմադրական մակարդակ, երրորդները դարձել են անարդար քննադատության զոհ կամ միտումնավոր են ձախողվել: Սակայն այդ բոլորին միավորում է մեկ ընդհանրություն. Բոլոր թատերական աշխատանքներին վիճակված է եղել ապագայում վերածվել համաշխարհային թատրոնի դասական գործերի:
Ցուցադրանքում տեղ են գտել 1902թ.-ին Ալեքսանդրինյան թատրոնում վերականգնված չեխովյան «Ճայը». Դա այսօր արդեն դասական համարվող պիեսի համար ունեցել է ճակատագրական նշանակություն: Կամ՝ Շոստակովիչի «Սողնակ» (1931) բալետի փորձի լուսանկարները: Այդ բալետը չի կարողացել հասնել նույնիսկ մինչև գլխավոր փորձերի մակարդակ:
Հետաքրքիր են «Կարապի լիճ» բալետի առաջին բեմադրության փորագրությունները՝ Վացլավ Ռեյզինգերի բեմադրությամբ: Նշենք, որ այս դեպքում խոսքը վերաբերում է մինչև Մարիուս Պիտիպայի կողմից իրականացված բեմադրությանը:
Ցուցադրանքում կան նյութեր նվիրված Գոգոլի «Ամուսնություն», Ստրավինսկու «Ռուսլան և Լյուդմիլա», Ռոսինիի «Սեվիլյան վարսահարդար», Վերդիի «Տրավիատա» Բիզեի «Կարմեն» և ժամանակին տապալված, իսկ այսօր դասական համարվող էլի մի շարք ստեղծագործությունների բեմադրություններին:
Ավելացնենք, որ ցուցահանդեսը կազմակերպել է Սանկտ-Պետերբուրգի մշակութային ֆորումը: