Թատրոնները ոտնահարում են դրամատուրգի հեղինակային իրավունքները 10.21.2016
Ռուսաստանում դրամատուրգը բացարձակապես պաշտպանված չի: Այդ մասին «teatral-online.ru»-ում հայտարարություն է տարածել այդ երկրի երիտասարդ թատերգակ Յարոսլավա Պուլինովիչը, ում ստեղծագործությունները ակտիվորեն բեմադրվում են Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների թատրոններում:
Դրամատուրգը նշում է, որ այդ երկրում հեղինակային իրավունքներով պաշտոնապես զբաղվող կազմակերպությունը՝ Ռուսաստանի հեղինակային ընկերակցությունը, հեղինակաների շահերը պաշտպանելու փոխարեն իրականացնում է միայն նրանց բեմադրությունների շնորհիվ այս կամ այն թատրոնից իր համար դրամական մասհանումների գործունեություն:
Հեղինակային իրավունքների ոտնահարման մեջ դրամատուրգը մեղադրում է ոչ միայն այդ կազմակերպությանը, այլև թատրոններին, որոնք ֆինանսական քաղաքականության մեջ ոչ միայն արդար չեն, այլև հաճախ, զբաղվում են բացահայտ խաբեությամբ: Երիտասարդ հեղինակը նույնիսկ փաստերով նշում է այնպիսի դեպք, երբ իր պիեսը, օրինակ, Ժիտոմիր քաղաքում բեմադրվել է այլ վերնագրով և այլ հեղինակի անունից: Անորոշ է նաև դրամական փոխանցումների վերահսկողության ճշտությունը:
«Այսօր մենք կարիք ունենք այնպիսի կազմակերպության, որը զբաղվի հեղինակների փաստաթղթային և ֆինանսական հարցերով, դատարաններում հանդես գա դրամատուրգների շահերի պաշտպանությամբ, պարզի հարաբերությունները անբարեխիղճ թատրոնների հետ».- նշում է Յարոսլավա Պուլինովիչը:
Ավելացնենք, որ «Տեատրալ» հանդեսը որոշել է հետևել թատրոնի ոլորտում հեղինակային իրավունքի պաշտպանության շուրջ ընթացող զարգացումներին:
Հայաստանում այդ նույն հարցի լուսաբանմամբ պատրաստ է հանդես գալ նաև «Թագլուր» կայքը: Պարզապես հեղինակները (դերասանները, ռեժիսորները, դրամատուրգները և թատերական գործընթացի մյուս մասնակիցները) պետք է իրենց հեղինակային իրավունքների ոտնահարման վերաբերյալ փաստերը ուղարկեն taglur@yahoo.com –ին: