Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեր վրա գրոհող հսկայական տեղեկատվության գրոհի աշխարհում

10.28.2016

Ռուսաստանի Մեծ թատրոնում շարունակում են աշխատանքներՆ այդ փառապանծ մշակութային հաստատության անցած պատմությունը ժամանակակից բարձր տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ ներկայացնելու ուղղությամբ:

Օրինակ, օրերս այդ նպատակով այստեղ մեկնարկել է կամավորական սկզբունքներով իրականացման համար նախատեսված «Բացիր Մեծի (Մեծ թատրոնի-խմբ) պատմությունը» նախագիծը: Այդ մասին թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի Տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ըստ գլխավոր տնօրենի Մեծ թատրոնի պատմությունը արտացոլված է բեմադրությունների և այլ բնույթի միջոցառումների 170 հազար ծրագրերում, ազդագրերում և ավելի քան 100 հազար լուսանկարներում:

Կամավորներից ակնկալվում է այդ բոլոր փաստաթղթերի արդեն թվայնացված նյութերը ներբեռնել հատուկ մշակված թատերական կայքի որոնման բաժնում:

Նախագծի շնորհիվ յուրաքանչյուր օգտատիրոջ հասանելի կդառնան սիրված դերասանների անցած ստեղծագործական կյանքի շատ հետաքրքրական փաստեր:

«Այս անհատույց ներդրումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ նրանք կդառնան Մեծ թատրոնի պատմության մի մաս»,- նշել է Ուրինը և ավելացրել, որ «Մենք այսօր ապրում ենք մեր վրա գրոհող հսկայական տեղեկատվության գրոհի աշխարհում: Եվ եթե տեղեկատվությունը հետաքրքիր է, ապա այն կարդում են համացանցի միլիոնավոր օգտատերեր»:

Ավելացնենք, որ Մեծ թատրոնը իր պատմությունը վիրտուալ ներկայացնելու մի մեծ նախագիծ էլ իրականացրել է 2015 թ.-ին՝ «Google»-ի հետ համատեղ:
    Դիտվել է 915 անգամ