Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոններ, որոնք գործում են էնտուզիազմի վրա հենվելով և հանուն գաղափարի

11.01.2016

Մոսկվայում կայացել է ընտանեկան սիրողական թատրոնների 2-րդ համառուստանյան «Հեքիաթը գալիս է քո տուն» փառատոնը, որին մասնակցող թատերախմբերը թեև պրոֆեսիոնալ չեն, բայց նաև ինքնագործ չեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Փառատոնը նաև անվանում են հեդմեյդ (անգլերեն՝ ձեռագործ բառից-խմբ): Այստեղ ողջ ընտանիքով հորինում են և պիեսները, և պատրաստում են հանդերձները, և ռեկվիզիտը և դեկորացիաները:

Փառատոնի գլխավոր պայմանն այն է. որ ներկայացումներին մասնակցեն մի քանի սերունդների ներկայացուցիչներ:
Այս ստուգատեսին մասնակցել են 180 սիրող-դերասան, որոնք ներկայացրել են Ռուսաստանի տարբեր բնակավայրերում գործող 17 ընտանեկան թատրոնների:

Ի դեպ, փառատոնի կազմակերպիչները նշել են, որ այս յուրահատուկ միջոցառմանը ցանկացել են մասնակցել 20 ընտանեկան թատրոններ, սակայն տարածաշրջաններից ներկայացումների գույքը և թատերախմբերը Մոսկվա հասցնելու համար որոշ կոլեկտիվներ պարզապես ֆինանսական հնարավորություն չեն ունեցել:

Ընտանեկան թատրոնների փառատոնի նախագահ Օլգա Բուդինան նշել է, որ իրենց գործընկեր բոլոր թատրոնները գործունեությունը կազմակերպում են էնտուզիազմի վրա հենվելով և հանուն գաղափարի:
    Դիտվել է 983 անգամ