Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության մասնակիցների ցուցակը հայտնի է

11.02.2016


Ռուսաստանում ավարտվել են ամենահեղինակավոր և մասսայական ազգային թատերական մրցանակաբաշխության 2016թ.-ի մրցույթի եզրափակիչի մասնակիցների ցուցակի ամբողջացման աշխատանքները:

Դրամատիկական և երաժշտական թատրոնների երկու փորձագիտական հանձնաժողովները երկրի 130 քաղաքներում դիտել են 939 ներկայացում և դրա արդյունքում 429 դրամատիկական և 356 երաժշտական ներկայացումներով կազմել «Ոսկե դիմակ» փառատոնի ազդագիրը:

Փառատոնը կկայանա 2017 թ.-ին Մոսկվայում:

Մրցութային ներկայացումների տոմսերի վաճառքը կսկսվի 2016թ.-ի դեկտեմբերի 20-ից հետո: Այդ մասին «rg.ru»-ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
    Դիտվել է 978 անգամ