Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է «Նոր եվրոպական թատրոն» (NET) փառատոնը

11.17.2016

Մոսկվայում մեկնարկած NET թատերական միջազգային 18-րդ փառատոնը, որը, ըստ կազմակերպիչների պետք է դառնա « հետագա զարգացման նոր հաշվարկային կետ՝ ինքնահաստատման երկար ճանապարհից հետո»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Նոր եվրոպական թատրոնում (այդպես է բացվում փառատոնի լատինատառ NET հապավումը) ընթանալու է ոչ միայն թատերական հարթակներում, այլև պատմամշակությային նշանակություն ունեցող առանձնատանը, թանգարանային դահլիճներում, մոսկովյան կայարաններում: Այն բացելու է բրիտանիայից ժամանած թատերախումբը՝ իր «Ապագայի տոնը» ներկայացմամբ:

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև ցուցադրված ներկայացումների քննարկումներ, որոնք տեղի կունենան Ստրաստնու բուլվարում գտնվող Բոյարական պալատներում:
    Դիտվել է 770 անգամ