Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները հանդես են եկել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփի դեմ

11.29.2016


Ամերիկյան «Համիլթոն» մյուզիքլը, որն անդրադառնում է ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկի՝ Ալեքսանդր Համիլթոնի կյանքին և որի պրեմիերան կայացել է 2015թ.-ին՝ Նյու Յորքում, իր գոյության երկրոդ տարում գերազանցել է դրամարկղային ցուցանիշներով Բրոդվեյի բոլոր ռեկորդները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «variety.com»-ին:

Տոմսերը, որ վաճառվում են մինչև 1000 դոլարով, 8 ցուցադրությամբ ապահովել ավելի քան 3,26 մլն դոլար հասույթ: Նախորդ դեամարկղային ռեկորդը Բրոդվեյում արձանագրվել է 2013թ.-ին «Չարը» ներկայացման ժամանակ, որը սակայն 3 մլն-ոց դրամարկղային հասույթի շեմը հատել է 9 ներկայացումների արդյունքում:

Ներկայացման դրամարկղային հաջողությունները շատերը բացատրում են այն հանգամանքով, որ այս մյուզիքլի դերասանները հանդես են եկել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփի դեմ: Անցյալ շաբաթվա վերջին Չիկագոյի «PrivateBank Theatre» թատրոնում, դերասանները «Համիլթոն» ներկայացման ժամանակ դիմել են ներկայացումը դիտող ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Մայքլ Փենսին և խնդրել, որ նա պաշտպանի ամերիկյան արժեքները երկրի բոլոր քաղաքացիների և ոչ թե նրա մի հատվածի անունից:

Ասենք, որ անցյալ շաբաթ Բրոդվեյի թատրոնների ընդհանուր հասույթը կազմել է ավելի քան 35,3 մլն դոլար, որի մեծ մասը բաժին է ընկնում անցյալ շաբաթ այդ երկրում նշվող Գոհության տոնակատարությունների առիթով Նյու-Յորք ժամանած զբոսաշրջիկներին:

Նույն ժամանակային կտրվածքով Բրոդվեյում դրամարկղային բարձր ցուցանիշներ են գրանցել հետևյալ ներկայացումները «Արքա Լիր» մյուզիքլ-2,5 մլն դոլար, «Չարը» -2,3 մլն դոլար, «Ալադդինը»-2մլն դոլար:
    Դիտվել է 911 անգամ