Իմմերսիվ բեմադրություններում հանդիսատեսին ներգրավում են իրադարձությունների մեջ12.02.2016
Ձմռան առաջին օրը Մոսկվայի Դաշկովսկու փակուղում գտնվող առանձնատներից մեկում թատերասերներին է ներկայացվել իմմերսիվ բեմադրություն: «Վերադարձածը» վերնագրով այդ թատերախաղը պատրաստվել ըստ Իբսենի «Ուրվականներ» պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vmireteatra.ru»-ին:
Իմմերսիվ բեմադրությունները այն ներկայացումներն են, որոնք հանդիսատեսին ներգրավում են իրադարձությունների մեջ, «բռնում են նրա ձեռքից, դրանք տեղի են ունենում «բնական միջավայրում», երբ մարդը հայտնվում է տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում:
Այս ներկայացման մեջ գործողությունները ծավալվում են 4 հարկանի առանձնատան բոլոր հարկերում:
«Վերադարձածը» թափառող ուրվականների մասին ոչ թե մի սովորական պատում է, այլ Ալվինգների հարգարժան ընտանիքի պատմությունը, որտեղ հաճախ են «պահարաններում կմախքներ հանդիպում»: Այդ և բազմաթիվ այլ գաղտնիքները այդ ընտանիքում սկսում են բացահայտվել այն տոնակատարության նախօրեին, որը կազմակերպում է Ալվինգի այրին:
Պարզվում է, որ տանտիրուհին, ծովային նավատորմի հանգուցյալ սպայի կինը, սիրո կիրք է տածել դեպի հոգևորականը, իսկ ամուսինը ինչ-որ ժամանակ մտերիմ կապերի մեջ է եղել տնային սպասավորուհու հետ, որից ունեցել է աղջիկ՝ Ռեգինային:
Վերջինս հասուն օրիորդ է դարձել և աշխատում է այս նույն հարկի տակ և դուր է գալիս տիկին Ալվինգի որդուն: Այսպես, բոլոր հերոսները շաղկապված են միմյանց մի երկար պատմությամբ, որտեղ շատ ընդհանուր հիշողություններ, ափսոսանքներ, կիրք և մեղքեր կան:
Բեմադրությունը պատրաստել են Վիկտոր Կարինան և Միա Զանետտին: