Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի համացանցի մի շարք կայքերով

12.05.2016

Այսօր Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կկայանա «Զվեզդա տեատրալա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Այս մրցույթում հաղթողները որոշվում են թատերական ներկայացումների հանդիսատեսների քվեարկությամբ: Ըստ ռուսական լրատվամիջոցների 2016թ.-ի մրցանակակիրներին որոշելու քվեարկությանը մասնակցել են ավելի քան 60 հազար մարդ:

Այսօրվա ամփոփիչ միջոցառումը նախատեսված է հեռարձակել «Տեատրալ» հանդեսի պաշտոնական կայքով և մրցանակաբաշխության գործընկեր մի շարք համացանցային պաշտոնական էջերի միջոցով:
Տոնական երեկոն, կսկսվի ժամը 20:00-ին:

Ավելացնենք,, որ արդեն հայտնի է, որ մրցույթի շրջանակներում կայանալու է ամենահեղինակավոր «Բեմի լեգենդ» անվանակարգի երկու մրցանակակիրների՝ Ալլա Դեմիդովայի և Վլադիմիր Էտուշի մեծարման արարողությունը:
    Դիտվել է 746 անգամ