Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոններին գումարներ հատկացնելու կարծրատիպը հունվարի 1-ից կկազմաքանդվի

12.12.2016


Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել է մոսկովյան թատրոնների ղեկավարների հանդիպումը մշակույթի դեպարտամենտի ղեկավարության հետ, որտեղ ազդարարվեել է քաղաքային իշխանությունների կողմից իրականացվելիք Նոր տնտեսական քաղաքականության (НЭП)-ի անցնելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ ինչպես նախկինում, այսուհետ ևս Մոսկվան թատրոնների վրա տարեկան կծախսվի 8,5 մլրդ ռուբլի: Սակայն ֆինանսավորման համակարգը արմատականորեն կփոխվի:

Այսուհետ թատրոնների ֆինանսավորումը կիրականացվի միասնական համակարգով, որտեղ հաշվի կառնվեն ամենատարբեր գործոնները՝ սկսած դահլիճի նստատեղերի քանակից, մինչև մակերեսը, թատրոնի ժանրային պատկանելությունից (մանկական, երաժշտական կամ դրամատիկական թատրոն) մինչև տարեկան խաղացած ներկայացումների թիվը:

Հանդիպման մասնակիցները եկել են համաձայնության, որ թատրոնների աշխատած գումարները կմնան նրանց հաշվեկշռում՝ սեփական աշխատակիցներին խրախուսելու նպատակով:

Ասենք, որ մինչև այս հանդիպման կայացումը բյուջեի փողերը թատրոններին էին հատկացվում կամ իներցիայով (ինչպես դա արվել է վաղուց ի վեր) առանց որևէ կերպ հաշվի առնելու այն հանգամանքը, որ թատրոնն արդեն թառամել է կամ, ընդհակառակը, ծաղկել:

Փողերն ինչպես հատկացվել են, այդպես էլ շարունակել են հոսել և, ինչպես միշտ, նկատվում է այն արմատացած սովորույթը, երբ մի թատրոնը հարևաններից շատ ավելի է ստանում, որովհետև գեղարվեստական ղեկավարը կարողանում է անհրաժեշտ աշխատասենյակում արտաբերել անհրաժեշտ բառերը (կամ պարզապես բոլորին ցուցադրել ծանոթ կիսադեմ) :

Ռուսական իրականության մեջ մատնանշվում է այն փաստը, որ թերթերում թատրոններին պարբերաբար հատկացվող գումարների չափերը պարզապես ցնցում են երևակայությունը իրենց անհամամասնությամբ: Այդ համապատկերում, երբ ֆինանսավորման գումարները կախված չեն ոչ թատրոնի պահանջարկվածության աստիճանից, ոչ նրա բեմի չափերից, ոչ թատերախմբի չափերից, ավելին անելու ոչ մի խթան պարզապես, այլևս չեն մնում:

Դրա արդյունքում արձանագրվում է այն գորշ իրողությունը, որ ռուսական թատրոնների ղեկավարները պարզապես երկար տարիների ընթացքում արդեն վարժվել են այն բանին, որ փողերը պետք է «պոկել», այլ ոչ թե վաստակել:

Ֆինանսների տնօրինման նոր համակարգը նպատակ ունի քանդել ժամանակի ընթացքում ամրացած հենց այդ կարծրատիպը:

Այն ուժի մեջ կմտնի 2017թ.-ի հունվարի 1-ից:
    Դիտվել է 1090 անգամ