Խաղացանկից հանված ներկայացումը քննադատները համարել են «Տարվա ներկայացում»12.19.2016
Ռուսաստանի թատերական քննադատների ասսոցիացիան «Տարվա մարդ» է ճանաչել Կոնստանտին Ռայկինին, իսկ «Տարվա ներկայացում» է անվանել «Լենկոմ» թատրոնում Կոնստանտին Բոգոմոլովի բեմադրած «Իշխանը» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Հիշեցնենք, որ այս տարի Կոնստանտին Ռայկինը Ռուսաստանի թատերական գործիչների համագումարում հանդես էր եկել գրաքննության տարբեր դրսևորումների դեմ սուր և համարձակ ելույթով և այդ հարցում մեղադրել երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրան արձագանքել էին և իշխանության և մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Իսկ Կոնստանտին Բոգոմոլովի «Իշխանը» բեմադրությունը «Լենկոմ» թատրոնում՝ ըստ Դոստոևսկու «Ապուշը» վեպի, այս տարվա ապրիլին մեծ անշլագներով ցուցադրվելուց հետո, վերջերս հանվեց խաղացանկից՝ տոմսերը լավ չվաճառվելու պատճառաբանությամբ:
Ռուսաստանի թատերական քննադատների ասսոցիացիան մասնագիտական միավորում է, որ հիմնադրվել է 2015թ.-ին: Այնտեղ ի մի են հավաքված տարբեր թատրոնի 150 պրոֆեսիոնալներ զանազան քաղաքներից: «Տարվա մարդ» և «Տարվա ներկայացում» մրցանակներն առաջին անգամ շնորհվել է 2015թ.-ին: Այդ ժամանակ տարվա մարդ էր ճանաչվել «Տեատր. doc »-ի տնօրեն Ելենա Գրեմինան, իսկ լավագույն ներկայացում՝ Տիմոֆեյ Կուլյաբիբինի բեմադրած «Երեք քույրերը» ներկայացումը՝ Նովոսիբիրսկի «Կրասնի Ֆակել» թատրոնում: