Ցուցահանդես՝ նվիրված թատերական ճարտարապետության պատմությանը12.22.2016
Այսօր Մոսկվայի Շուսևի անվան ճարտարապետության թանգարանում բացվել է «Աշխարհը՝ թատրոն: Ճարտարապետությունը և սցենոգրաֆիան Ռուսաստանում» ցուցահանդեսը՝ նվիրված այդ երկրում թատրոնի զարգացմանը:
Ցուցադրանքում ներկայացված են մակետներ, ճարտարապետական գրաֆիկա, արխիվային լուսանկարներ, հագուստներ, թատերական կառույցների ճակատամասեր, ինչպես նաև 10-ից ավելի թատրոնի նշանավոր նկարիչների կողմից ստեղծված դեկորացիաների էսքիզներ:
Ցուցահանդեսը ոչ միայն հնարավորություն կընձեռի հետևել ռուսական թատերական ճարտարապետության դպրոցի պատմությանը, այլև սցենոգրաֆիայի զարգացմանը ամենատարբեր ժամանակաշրջաններին:
Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես մի շարք պետական, այնպես էլ թատրոնների թանգարաններ:
Այն կգործի մինչև 2017թ.-ի մարտի 19-ը :