Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թատրոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին

12.26.2016


Վերջերս Ղազախստանի մայրաքաղաքում բացվել է նոր «Աստանա-բալետ» անունով թատրոն, որի բացման արարողության շրջանակներում կայացել է բրազիլացի խորեոգրաֆ Ռիկարդո Ամարանտեի «Diversity» մեկ գործողությամբ բալետի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:

Թատրոնի բացման և առաջին ներկայացման ցուցադրությանը ներկա է եղել նաև այդ երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևը:

Նոր թատերական հարթակը, որը ընդգրկվել է ղազախական խորեոգրաֆիայի ազգային ակադեմիայի համակարգում, համապատասխանում է համաշխարհային լավագույն չափանիշներին և կարող է բավարարել ցանկացած ստեղծագործական կոլեկտիվի պահանջներ բալետի, օպերայի և դրամատիկական թատրոնի ձևաչափերում:
    Դիտվել է 1447 անգամ