Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի, պիեսը պետք է իմաստավորի երևույթը և ոչ թե դիպվածը

01.11.2017


«Թատրոնը չի կարող լինել պարզապես ժամանակակից կյանքի արտատպիչը: Թատրոնը օրաթերթ չէ, որը գրում է վերջին իրադարձությունների մասին: Թատրոնի առջև կանգնած են միանգամայն այլ խնդիրներ, առավել ընդհանրական, խորքային»,- փոխանցում է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի կարծիքը «taglur.am»-ը՝ հղում անելով «aif.ru»-ին:

Ըստ Վոլչեկի, թատրոնում կարևոր է ցույց տալ ոչ թէ կյանքից վերցրած նկար, այլ ինչ-որ մի երևույթ, որը հրատապ է ինչպես հիմա, այնպես էլ ժամանակից դուրս:

«Սակայն, ցավոք, այսօր ժամանակակից դրամատուրգիայի նկատմամբ իրավիճակն ամենից հասարակը չէ: Դժվար է գտնել իրապես արժանի ստեղծագործություններ, որոնցում տեղի ունեցողը հեղինակի կողմից իմաստավորվում է երևույթի և ոչ թե դիպվածի մակարդակում»,- նշել է նշանավոր ռեժիսորը:
    Դիտվել է 776 անգամ