Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախապատրաստվում են նշել ռեժիսորի ծննդյան 100 ամյակը

02.01.2017

Ռուսաստանում նախապատրաստվում են 2017թ.-ի սեպտեմբերին մեծ շուքով նշել թատրոնի բարեփոխիչ Յուրի Լյուբիմովի ծննդյան 100-ամյակը:

2014թ.-ին, 98 տարեկան հասակում կյանքից հեռացած մեծ ռեժիսորն անցել է հարուստ և անկրկնելի ստեղծագործական ճանապարհ, որն այսօր էլ կարող է թատերական արվեստում սեփական խոսքը փնտրող շատ արվեստագետների համար վերածվել մասնագիտական փորձի և նորարական որակների հիանալի ուղեցույցի:

Թատրոնում իր գործունեությունը Լյուբիմովն սկսել է որպես դերասան: 1960թ.-ին նա սկսել է զբաղվել ռեժիսորական գործունեությամբ և իր շուրջն է համախմբել ժամանակի ռուսական բեմի յուրահատուկ շատ արտիստների ( Դեմիդովա, Զոլոտուխին, Վիսոցկի և ուրիշներ): Նրա բեմադրած յուրաքանչյուր ներկայացում վերածվել է մեծ իրադարձության: Դրանք սովորաբար իրենց թեմատիկ ընդգրկմամբ ունեցել են շատ ժամանակակից և հրատապ բնույթ և համարձակորեն անդրադարձել են ամենացավոտ հարցերի:

Նրա վերջին բեմադրությունը «Իշխան Իգոր» օպերան էր, որը պատկառազդու արվեստագետը իրականացրեց Ռուսաստանի Մեծ թատրոնում՝ 2013թ.-ին:
    Դիտվել է 807 անգամ