Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվան վերջին հրաժեշտն է տալիս Գեորգի Տարատորկինին

02.06.2017

Այսօր Մոսկվայի հասարակությունը հրաժեշտ է տալիս թատրոնի և կինոյի ճանաչված դերասան Գեորգի Տարատորկինին, որը երկարատև և ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկան հասակում, իր մահկանացուն է կնքել փետրվարի 4-ին: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Գեորգի Տարատորկինը մեծ համաբավի հասավ Լև Կուլիջանովի «Ոճիր և պատիժ» ֆիլմում գլխավոր կերպարի՝ Ռոդիոն Ռասկոլնիկովի դերկատարմամբ: Նա այն քչերից մեկն էր, ով անհավանական երիտասարդ հասակում արժանացավ պետական բարձր պարգևի: Ռասկոլնիկովի դերակատարումը նրան 25 տարեկանում բերեց ԽՍՀՄ պետական մրցանակ:

Դրանից հետո Մոսկվայի պատանի հադիսատեսի ստուդիայի շրջանավարտը աշխատանքի անցավ Մոսսովետի թատրոնում, որտեղ երկար ժամանակ կրկին խաղում էր Ռասկոլնիկով: Իհարկե դրան զուգահեռ նա հանդես էր գալիս նաև թատրոնի այլ բեմադրություններում և շարունակում էր նկարահանվել կինոյում:

Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում:

Գեորգի Տարատորկինը երկար ժամանակաշրջան եղել է ՌԴ թատերական միության առաջին քարտուղարը, ռուսական թատերարվեստի ամենահեղինակավոր «Ոսկե դիմակ» փառատոնի նախագահը: Նա նաև Համառուսաստանյան կինոյի ինստիտուտում հաջողությամբ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ:

Գեորգի Տարատորկինի աճյունը կհուղարկավորվի Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:
    Դիտվել է 832 անգամ