Բանաստեղծների ողբերգական ճակատագրի և իշխանությունների հետ հակադրությունների մասին02.08.2017
Վերջերս Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիայում ելույթ ունենալիս «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը խոսքի մեջ Ռուսաստանը բնութագրել է որպես «Մահախոսականների պետություն»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:
Ավելի ուշ Ռայկինը բացատրել է, որ «այդ արտահայտությունը կտրվել է չափածո տեքստ ունեցող մեծ ներկայացման ենթատեքստից, որն արդեն խաղացվում է 15 տարի շարունակ»:
Արտիստը պարզաբանել է, որ ինքը նկատի ունի խոսքի ձևը, որը արտասանվում է պուշկինյան «Բորիս Գոդունովից» վերցրած «Նա կարողանում է սիրել միայն մեռյալներին» տողի հիման վրա» և օգտագործվում է որպես «բանաստեղծների ողբերգական ճակատագրի մեկնաբանություն, որը հիշատակվում և հնչում է այդ մենաներկայացման մեջ»:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ պետերբուրգյան ֆիլհարմոնիայում «Խեղկատակության վերևում երկինքն է» մենաներկայացման մեջ ելույթ ունենալիս Ռայկինը Ռուսաստանն է բնութագրել որպես «Մահախոսականների պետություն»:
Ներկայացման ընթացքում նա հանդիսատեսին հիշեցրել է ռուսաստանցի բազմաթիվ բանաստեղծների ողբերգական ճակատագրի և իշխանությունների հետ հակադրությունների մասին: Ռայկինը հիշատակել է Նիկոլայ Գումիլյովին, Աննա Ախմատովային, Մարինա Ցվետաևային, Սերգեյ Եսենինին, Վլադիմիր Մայակովսկուն, Օսիպ Մանդելշտամին, Բորիս Պաստեռնակին և Իոսիֆ Բրոդսկուն:
Այս իրավիճակը մեկնաբանելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել «դուրս չքաշել առանձին արտահայտություններ ամբողջական մտքերի ենթատեքստից, որտեղ դրված է բոլորովին այլ իմաստ»: «Գուցե դա ոչ այնքան բարեհաճ բառ է Ռուսաստանի հանդեպ, բայց «նա խոսել է այլ բանի մասին»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարը:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Ռայկին