Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմ է բարձրացվել ռեստորանների երբեմնի հմայքը, աղմուկը, հոտն ու համը

02.14.2017


Սանկտ-Պետերբուրգի Երաժշտական կոմեդիայի թատրոնը դեմքով շրջվել է 20-րդ դարի սկզբներին քաղաքում գործող ռեստորանների կողմը: Այդ մասին տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Թատրոնի փոքր բեմ է բարձրացվել «Կաբարե գուրմանների համար» նոր ներկայացումը, որը հանդիսատեսների առջև բացում է էստրադայի փոքր բեմերով պետերբուրգյան ռեստորանների երբեմնի հմայքն, աղմուկը, համադամ ուտելիքների և, անշուշտ, թափանցիկ ապակյա սափորի մեջ ադամանդափայլեր արձակող օղու հոտն ու համը:

Իսկ փոքրիկ էստրադայում ներկայացվում են դրամատիկական տեսարաններ, կարճ պատմություններ, երգ ու պարի համարներ:

Բեմադրության «ճաշացանկում» ռուսական գրականության մեծերի խոսքն ու պատմություններն են՝ Չեխով, Մայակովսկի, Զոշչենկո, Ավերչենկո և անցյալ դարասկզբի երգեր...

Ներկայացման սցենարը հեղինակել է պետերբուրգյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Իգոր Կոնյաևը: Նրա համար գրական հիմք են ծառայել ոչ միայն գրչի նշանավոր վարպետների գործերը, այլև երաժշտությունը և երգերի տեքստերը...

Ի դեպ, մինչև նշանավոր դառնալը, Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի առաջին հարկում գտնվել է «Կաղ Ջո» նշանավոր կաբարեն: Այդ պատճառով, նույնիսկ, թատրոնում խոսում են այն մասին, որ «Կաբարե գուրմանների համար» ներկայացման ի հայտ գալով սկսվում է երաժշտական կոմեդիայի թատրոնի Փոքր բեմի նոր ազդագրի նկարագրի ձևավորումը:
    Դիտվել է 1150 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների