Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ թե ճորտ գյուղացիների մեռած հոգիներ, այլ սննկացած ձեռնարկությունների արժեթղթեր

03.02.2017

Ռուսաստանի լիբերալ դեմակրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի կինոդերասանի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկիտա Միխալկովին առաջարկել է բեմադրել «Աուդիտոր» վերնագրով մեկ ժամանոց ներկայացում Նիկոլայ Գոգոյի և Ալեքսանդր Գրիբոեդովի ստեղծագործությունների հիման վրա, որտեղ գլխավոր դերում հանդես կգա ինքը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այդ պիեսը ըստ Ժիրինովսկու պետք է կազմված լինի 3 գործողությունից:

Առաջին գործողության հիմքում պետք է ընկած լինի Գոգոլի «Ռևիզորը», սակայն այսօրվա անվանումով՝ «Աուդիտոր»: Այս թատերական նախագիծն առաջարկող լիբերակ քաղաքական գործիչը առաջարկում է ներկայացման հերոսին ուղարկե Սիկտիվկար, այնտեղ գործող կոռուպցիոն ցանցը բացահայտելու համար:

Երկրորդ գործողության մեջ Ժիրինովսկին առաջարկում է օգտագործել «Մեռած հոգիների» ֆաբուլան, որտեղ ժամանակակից Չիչիկովը շրջում է երկրով մեկ և գնում է ոչ թե ճորտ գյուղացիների մեռած հոգիներ, այլ սննկացած ձեռնարկությունների արժեթղթեր:

Երրորդ գործողության մեջ «Խելքից պատուհասի» նմանությամբ Սոֆիան ամուսնանում է կոռումպացված պաշտոնյայի հետ, «իսկ Չացկին տառապում է, որ հասարակությունը իրեն չի ընդունում և չի հասկանում և այդ պատճառով էլ «Իմ կառքը բերեք, իմ կառքը» խոսքերն ասելով հեռանում է անհայտ ուղղությամբ»:

Ըստ Ժիրինովսկու մտահղացման, այս բեմադրության ցուցադրությունը կարելի է կազմակերպել փողոցային բեմերում՝ հանդիսատեսների հետ միասին ստեղծելով ընդհանուր ներկայացում:
    Դիտվել է 819 անգամ