Պե՞տք է որ մանկական թատրոնը իրականացնի դաստիարակչական գործունեություն03.10.2017
«Պատանի հանդիսատեսի թատրոնները դադարել են բացառապես պատանի հանդիսատեսների համար նախատեսված վայր լինելուց, իսկ «մեծական» թատրոնները իրենց ազդագրերը լրացնում են «մանկական» ներկայացումներով: Երեխաների համար նախատեսված անկախ նախագծերը զարգանում են ավելի ակտիվ, քան ցանկացած այլ ծրագրեր: Եվ այդ ամենը կատարվում է մի իրավիճակում, երբ մանկությունը և մանուկները դադարել են միայն ընտանեկան գործ լինելուց, այլ դարձել են պետական քաղաքակլանության առարկա ոչ միայն այս կամ այն նախագծերին պետական աջակցություն ցուցաբերելու, այլև բարոյականության նկատմամբ հսկողության ձևով»:
Այսպիսի բացատրություն-հիմնավորում է ներկայացվել Մոսկվայի «Ստանիսլավսկի էլեկտրոթատրոնում» առաջիկայում կայանալիք «Երեխաները թատրոնում: Ինչ ենք անում մենք նրանց հետ և ինչ են անում նրանք մեզ հետ» խորագրով քննարկման մասնակիցներին: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Քննարկման շրջանակներում կշոշափվեն, օրինակ, այսպիսի հարցեր. պե՞տք է որ մանկական թատրոնը իրականացնի դաստիարակչական գործունեություն, արդյո՞ք երեխաները հանդիսանում են «ամենապահանջկոտ հանդիսատեսները» և ինչպե՞ս նվաճել նրանց վստահությունը, ո՞վ է ստանձնում ներկայացման տարիքային ցենզը որոշելու գործը՝ պետությունը, ծնողները, մանկավարժները թե՞ հեղինակները, ինչպես նաև թատրոնի հեղինակության հիմնախնդիրը երեխաների համար և այլն:
Ավելացնենք, որ քննարկումը անցկացվում է համառուսական «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխության «Ակադեմիական զրույցներ» նախագծի շրջանակներում: