«Վարպետն ու Մարգարիտան» «Երկու գործողությամբ շիզոֆրենիա» ձևաչափով03.13.2017
Մոսկվացի հայտնի ռեժիսոր Սերգեյ Ժենովաչը իր ղեկավարությամբ գործող «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնում ներկայացրել է սիրելի հեղինակներից Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի իր նոր ընթերցումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Բեմադրության նախապատրաստման փուլում Ժենովաչը բուլգակովյան անմահ ստեղծագործությունը ուսումնասիրել է մանրամասն ու բազմակողմանի: Նրա ձեռքի տակով անցել են նաև այդ գրական գործի սևագրերը և ավելի վաղ հրատարակված տարբերակները: Արդյունքում ռեժիսորը եկել է այն եզրակացության, որ այդ նշանավոր վեպը, որի ընթերցողների թիվը անհնար է անգամ վերջնական վիճակագրական տվյալով արտահայտել, ավարտված չէ:
Ժենովաչի ասելով գրողի շատ մտահղացումների մասին մենք այսօր էլ չգիտենք: Իսկ վեպի վերջնական տարբերակը, հեղինակի մահից հետո, կազմել է նրա այրին՝ Ելենա Բուլգակովան:
Ժենովաչը պատմել է, որ կա մի հայտնի պատմություն, որ, երբ Ելենա Բուլգակովային ժամանակին հարցրել են «իսկ որտեղ է Հելլան», նա պատասխանել է . « Օյ, Միշան Հելլայի մասին մոռացել է»: Այսինքն այդ առումով, արդեն տեքստը անավարտ է և, ըստ Ժենովաչի» վերածվել է բարակ եռացող գործընթացի»:
Նա նաև հիշեցրել է, որ գործն սկսելու պահին Բուլգակովը չի մտածել գրել վարպետի ու Մարգարիտայի սիրո մասին պատմություն: Նախնական մտահղացմամբ այդ ստեղծագործության գլխավոր թեման ոչնչացման ալիքի մեջ հայտնված քանդվող եկեղեցիներով Մոսկվայի աթեիզմըլ, Սատանայի ներխուժուման պահն է եղել: Սիրո թեման այս վեպի մեջ է ներթափանցել մի քիչ ավելի հետո:
Ի դեպ, դերասանները նույնպես նշել են, որ որքան խորանում են ստեղծագործության մեջ, այնքան ավելի է ակնհայտ դառնում, թե որքան անավարտ է տեքստը: Որպես օրինակ նրանք հիշատակում են Վարպետի կերպարը, որը «գրեթե չի նկարագրվել», իսկ «բնավորությունը չի զարգացվել»: Դրա պատճառով նրանք իրենց աշխատանքների մեջ բարդությունների են հանդիպել:
Բեմադրության մասնակիցները նշել են, որ այս նոր բեմադրության մեջ հատկապես գրավիչ է ներկայացվում չարը: Սև մոգության տեսարանը ցուցադրվում է որպես ինտերակտիվ շոու:
Աշխատանքի ընթացքում դերասանները ստիպված են եղել յուրացնել աճպարարության նրբությունները: Եվ որպեսզի նրանք հավատան սեփական ուժերին աճպարարության վարժանքներ են արել նույնիսկ քաղաքի սուպերմարկետներում՝ «սովորական քաղաքացիների վրա»:
Ավելացնենք, որ «Վարպետն ու Մարգարիտան» նոր ներկայացման ժանրային ձևակերպումը պակաս հետաքրքիր չէ, քան ամբողջ աշխատանքը: Բեմադրության հեղինակները այն անվանել են «Երկու գործողությամբ շիզոֆրենիա»: