Այսօր մեկնարկեց մանկական ներկայացումների հերթական փառատոնը03.13.2017
Այսօր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկել է մանկական թատերախմբերի Բրյանցևյան 18-րդ թատերական միջազգային փառատոնը՝ նվիրված Սանկտ-Պետերբուրգի Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի 95 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «topdialog.ru»-ին:
Փառատոնի մասնակիցների հասակը չի գերազանցում 17 տարեկանը: Այսօր այս միջոցառումը իր ընդգրկմամբ համարվում է Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանի ամենամեծ մանկական թատերական ստուգատեսը: Մրցույթին, բացի Ռուսաստանի տարբեր քաղաքներ ներկայացնող թատերախմբերից, մասնակցում են կոլեկտիվներ նաև Լատվիայից, Ֆինլանդիայից:
Փառատոնն իր գործունեությունը սկսել է 1999- թ.-ին: Թվով 18-րդը կշարունակվի 4 օր: