Թատրոնի միջազգային օրը UNESCO-ն կնշանավորի Փարիզում03.27.2017
Սկսած 1962 թ.-ից Թատրոնի միջազգային կազմակերպությունը ամեն տարի մարտի 27-ին նշում է թատրոն միջազգային օրը: Այդ տոնը մեծ հանդիսություն է բոլոր նրանց համար, ովքեր գիտակցում են «Թատրոն» անունով արվեստի արժեքն ու կարևորությունը և հանդես են գալիս որպես զարթուցիչ կառավարությունների, քաղաքական գործիչների և այն կազմակերպությունների համար, որոնք դեռ չեն հասկացել նրա նշանակությունը մարդկության և առանձին մարդկանց համար և դեռ չեն գիտակցել արվեստի այդ տեսակի ներուժը տնտեսական աճի համար:
Թատրոնի միջազգային օրվա գլխավոր տոնակատարությունը 2017թ.-ի մարտի 27-ին տեղի կունենա UNESCO –ի Փարիզում գտնվող դահլիճում:
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներով հանդես կգան UNESCO –ի և այլ կազմակերպությունների մի շարք պատասխանատու պաշտոնյաներ: Միջոցառման ընթացքում լեհական Novy Teatr Warsow թատրոնի դերասան Մասիեջ Սթուհրը կներկայացնի «Ֆրանսիացին» մոնոներկայցումը, իսկ չինական օպերային աստղ Ժանգ Ջուն հանդես կգա «Ես Համլետն եմ» ներկայացմամբ, որը բեմադրվել է չինական դասական «Քունքու» օպերային տեխնոլոգիայի կիրառմամբ:
Նշենք, որ միջոցառման անունից թատրոնի աշխարհին ու նրա մարդկանց ողջույնի խոսք կհղի ֆրանսիական թատրոնի և կինոյի դերասանուհի Իզաբել Հուփփերթը: